Auroranews.am-ը գրում է․

Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը: Դրան մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի ղեկավարները: Գագաթաժողովն անցկացվում է Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակի պատվին։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը շատ կարեւոր կայունացնող դեր է խաղում հետխորհրդային տարածքում։ Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ կազմակերպության հնարավորություններն ու ազդեցությունը միայն կաճեն: Հանդիպումը սկսվել է ուրախ մթնոլորտում: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշոնկոյին առաջարկեցին, որ Պուտինից հետո ինքը ելույթ ունենա, սակայն նա էլ իր հերթին խոսքը փորձեց փոխանցել Փաշինյանին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել