Վիգենի խոսքերում արտացոլված է և՛ թրքահաճություն ու հակահայականություն, և՛ բացառիկ ինքնախոստովանություն: Մի կողմից, փաստորեն, կրկին անգամ ի ցույց է դրվում արցախցու ու արցախյան պետականության սիմվոլների նկատմամբ ունեցած քրոնիկ ատելությունը, մյուս կողմից՝ հղվում կոչ՝ ընդդիմությանը, թե պայքարել-պայքարել է, պայքարեք ուրիշ բաների համար, այլ ոչ թե Արցախի: Այսինքն՝ ՔՊ-ին սարսափեցնում է ոչ այնքան ընդդիմության պայքարը, որքան այն, թե հանուն ինչի է այդ պայքարը մղվում: Ուզում եք վերցրեք հրապարակներում մամաներս լացացրեք, ստորացրեք, միայն թե Արցախի անունը չտաք՝ ահա Վիգենի կոչի էությունը:
Միաժամանակ հետաքրքիր է այն օրակարգը, որն առաջարկվում է Վիգենի կոմղից՝ փոխարինելու արցախյան օրակարգին. տգիտության դեմ պայքարից մինչև կոռուպցիա, զորբայությունից մինչև չարաշահումներ: Վիգենը փաստացի խոսոտվանում է, որ բոլոր այն երևույթները, որոնք իրենք քննադատել են 2018-ին հեղափոխություն անելիս ու աչոկ հավաքել, իրենց օրոք ծաղկում են:
Վիգենն, իհարե, միանգամայն ճիշտ է բնութագրում ՔՊ-ական Հայաստանի ներկան, սակայն մի բան հաշվի չի առնում, որ ընդդիմադիր շարժումը ոչ միայն Արցախի մասին է, այլև՝ Հայաստանի. փողոց դուրս եկած բազմահազար բազմությունը պայքարում է նաև վերոհիշյալ երևույթների դեմ՝ հասկանալով, որ վիգեննրի հետ հույս կապելը հիմարություն է:
Լա՛վ են անում պայքարում են, տո Վիգենի աչքն էլ հանում են, միայն թող Արցախի դրոշը հրապարակ չբերեն:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/219
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել