«Հետք»-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել մի բավական խոսուն փաստ, որն, ըստ էության, բացահայտում է «նոր» Հայաստանի բիզնես դաշտում տիրող խաղի կանոնների հետաքրքիր մանրամասներ:

Մասնավորապես՝ պարզվում է՝ Ալեն Սիմոնյանի ընկեր, ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանի ու նրա եղբոր գործերը լավացել են մի այլ կարգի. միայն այս տարի Նարիբեկյանին պատկանող «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն պետական տարբեր մարմինների հետ կնքել է ընդհանուր 13 պայմանագիր, որոնցից 4-ը «մեկ անձ» ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։ Խոսքը տասնյակ միլիոնավոր դրամների մասին է: Ինչպես տեղեկցարել է «Հետքը», իշխանափոխությունից հետո «Արգավանդ կահույքի» և պետական տարբեր մարմինների միջև կնքված պայմանագրերի թիվը մոտ 180 է, իսկ դրանց ընդհանուր արժեքը՝ գրեթե 300 միլիոն դրամ այն դեպքում, երբ մինչ այդ «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն ընդամենը երեք անգամ էր շահել այդ մրցույթներում: Ի դեպ՝ Նարիբեկյանի եղբորը պատկանող «Դամկար» ՍՊԸ-ն նույնպես 2018-ից հետո, պարզվում է, ակտիվորեն մասնակցում է պետական գնումներին՝ արժանանալով «պետական հատուկ հոգածության»:

Բայց իրականում հատուկ հոգածություն սեփական ընկերոջ նկատմամբ դրսևորում է ոչ թե պետությունը, որը, համաձայնե՛ք, բավական լայն հասկացություն է, այլ պետության մեջ պետություն դարձած Սիմոնյան Ալենը՝ Գռզոյի Ալենչոն, ինչպես փաղաքշաբար սիրում են նրան դիմել մտերիմներն ու մեծերը: Պարզ է, չէ՞, որ, նույն «Արգավանդ կահույքը» բնավ իտալական «ADRENALINA» կամ «BAMAX» չէ, որ հավասար մրցակցային պայմաններում կարողանար պետության կողմից արժանանալ նման բարձր գնահատանքի: Միակ առավելությունը Ալեն Սիմոնյանի կիպին պատկանելն է: Թեկուզ կոշկակարի բուտկա էլ լիներ, էլի հարյուրավոր միլիոնների հասնող պետական պատվեր էր ստանալու «Արգավանդ կահույքը»՝ ի փառս, բնականբար, Սիմոնյան Ալենի:
Իհարկե, Նարիբեկյանը պնդել է,որ այդ ամենը ոչ մի կապ չունի իր ու Ալենի անձնական հարաբերոթյունների հետ, իսկ պետական պաշտոն ստանալուց հետո է՛լ բզնեսով չի զբաղվում, բայց իրականությունն այն է, որ նրա այդ հավաստիացումներն իրերի դրությունը չեն ձևախեղում, և «պետական կոռուպցիա» ասվածը բոլորի աչքի առաջ է տեղի ունենում:

«Եվ այդ մեկ մարդը դո՛ւ ես, եվ այդ մեկ մարդը դո՛ւ ես, և այդ մեկ մարդը դո՛ւ ես»…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել