Lurer.com-ը գրում է.

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտնել է, որ մոտակա ամիսներին ԱՄՆ-ն ռոտացիայի շրջանակներում Եվրոպա կտեղակայի մոտ 10,5 հազար ամերիկացի զինվորական, մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Քիրբիի խոսքով՝ այդ զորամասերը կփոխարինեն բանակային ստորաբաժանումներին, որոնք նախկինում տեղակայված էին «գործողությունների եվրոպական թատրոնում»։ Նա նշել է, որ ստորաբաժանումները կվերադառնան իրենց տեղակայման վայրերը «պատասխանատվության պատշաճ փոխանցմանը համապատասխան», մի գործընթաց, որը կտևի մի քանի ամիս։

Նաև ԱՄՆ ռազմական գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է, որ այդ զինծառայողները «Ուկրաինայում չեն կռվի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել