Մեր՝ 82 դպրոցի բակում այսօր չորրորդ անվանական եղևնին տնկվեց ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված դպրոցի ևս մեկ սանի։ Մինչև վերջ ծնողներն ու դպրոցի անձնակազմը հույս էին փայփայում, որ Դավիթը ողջ է ու տուն է վերադառնալու։ «Ցորի» տղերքից էր Ազատյան Դավիթը։ Այս ողջ ընթացքում նրանք անհետ կորած էին համարվում։ 1,2 տարի անց՝ 2021-ի դեկտեմբերին, տղերքի մասունքները թշնամին հանձնեց հայկական կողմին։ Նրանց մեջ էր նաև Դավիթը...
Ու այսօր Չատինյան Լևոնի, Մնացական Շաբոյանի և Խաչատրյան Լևոնի անվանական եղևնիների կողքին ավելացավ ևս մեկը՝ Ազատյան Դավիթինը...
Հավերժ փառք ձեզ, տղերք ջան։ Խունկ ու խոնարհում ձեր հիշատակին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել