Tert.am-ը գրում է.

Բռունցքներդ բարձր, թո՛ղ այս շենքում նստած դավաճանը տեսնի՝ քանի հազար վարչապետ է եկել իր հետևից։ Այս մասին Կառավարության շենքի մոտից հայտարարեց ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։

Կառավարության շենքի մոտ հավաքված երթի մասնակիցները հնչեցնում էին «Առանց թուրքի Հայաստան» կոչերը։

«Նիկո՛լ, դու իմացիր, ամեն օր ու ամեն ժամ գալու ենք քո հետևից, դու ժողովրդին այսուհետ նայելու ես ոստիկանական պատնեշի ու փշալարերի հետևից, դու Հայաստանում որևէ հենարան չունես, բացի այս ոստիկանական ուժերից։ Ուժային ողջ պետական համակարգը կենտրոնացրել ես քո իշխանությունը պահելու համար, որը, վստահեցնում ենք քեզ, չի՛ ստացվելու։ Իմացի՛ր, քեզ քիչ հաշված օրեր են մնացել»,- ասաց Սաղաթելյանը։։

Նա նշեց, որ եղանակային պայմաններից ելնելով՝ երթի մասնակիցների թիվը նվազել էր։

«Մարդիկ ասում էին՝ շարժումը մարեց, այլևս վերջացավ, տեսեք՝ մեր հայրենակիցների վերջը չի երևում»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նրա ելույթից հետո երթի մասնակիցները շարունակեցին երթը։

Նշենք, որ Ֆրանսիայի հրապարակից «Դիմադրություն» շարժման մասնակիցները երթ են իրականացնում՝ կանգ առնելով պետական և ուժային կառույցների մոտ՝ հայտարարություններ և ելույթներ ունենալով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել