Tert.am-ը գրում է․

Այս քանի օրը Ֆրանսիայի հրապարակում հաճախ եմ տեսնում շատ գորիսեցիների, ովքեր գալիս և մասնակցում են հանրահավաքներին, մարդիկ ներգրավված են այս գործընթացների մեջ և պատրաստակամ են մինչև վերջ գնալու։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։

Վերջինս նշեց, որ ամեն ինչ պետք է անեն, որ ներկա իշխանությունները հեռանան և մասնակցություն չունենան սահմանազատման և սահմանագծման հետագա գործընթացներում։

 «Եթե անձամբ վարչապետն է արտահայտվում, որ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, ուրիշ ի՞նչ պետք է սպասել այս իշխանություններից։ Տեղը Գորիսին կպած գյուղ է, որտեղից սկսվում է ՀՀ-ի և Արցախի սահմանը, այդ հայտարարությունից հետո կարող ենք ենթադրել, որ պատերազմը կանխամտածված էր և պլանավորված։ Ենթադրում եմ, որ ավելի վտանգավոր բաներ են լինելու, որովհետև այս մարդկանց համար հայրենիք, սկզբունքներ, նամուս, թասիբ, ամեն ինչ 0 է»,- ասաց Առուշանյանը։

Նա նշեց, որ Ֆրանսիայի հրապարակում է՝ որպես ՀՀ քաղաքացի և մնալու է մինչև վերջ, քանի որ սա պայքար է հանուն պետության ու անվտանգության։

«Այս անհայրենիքները պետք է գնան ու գան մարդիկ, ովքեր սիրում են իրենց հողն ու ջուրը»,- հավելեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել