Lurer.com-ը գրում է.

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին պատասխանել է միջուկային էսկալացիայի հավանականության մասին հարցին, ինչպես նաև այն հանգամանքներին, որոնց դեպքում Մոսկվան արդարացված կհամարի միջուկային հարվածը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Այն երկրները, որոնք գործ ունեն միջուկային տերության հետ և սպառնում են դրան, պետք է դիտարկեն բոլոր տարբերակները, ասել է նա: Միաժամանակ Պոլյանսկին նշել է, որ ինքը զինվորական չէ, և իրեն չի պատկանում նման եզրակացություններ անելը։ Նա ընդգծել է, որ ինքը դիվանագետ է և չի պատկանում միջուկային ռազմավարության վերաբերյալ որոշումներ կայացնող շրջանակներին։

Բացի այդ, ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի տեղակալը հավելել է, որ եթե երկրին սպառնացող էկզիստենցիալ սպառնալիք լինի, ապա, նրա կարծիքով, Մոսկվան կարող է միջուկային զենք կիրառել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել