Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 42-ամյա Հայկազ Հայրապետյանը իր վարած Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Թումանյան-Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել է ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով, հայտնվել է մայթին, բախվել Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենային և մխրճվել հագուստի խանութի մեջ, կոտրելով ապակիները, այդ թվում՝ դռան: Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Բախման հետանքով 07- էլ բախվել է Mercedes-ին: Հայտնում է Shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է մյուս վարորդների և նյութական խոշոր վնաս ստացած խանութի սեփականատիրոջ ինքնությունը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել