ArmLur.am-ը գրում է․

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը «Armlur» լրատվական կայքին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ Ֆրասիայի հրապարակում մարդկանց է տեսնում, որոնք իր համար անընդունելի են:

«Այս հրապարակում կան մարդիկ, որոնք ինձ համար անընդունելի են, ես իրենց՝ այստեղ գտնվելը համարում եմ հարված շարժմանը, անուններ չեմ հնչեցնելու։ Բայց չենք կարող ասել՝ գիտեք, դուք գնացեք այստեղից։ Եթե սա լիներ «Պատիվ ունեմ» խմբակցության, «Հայաստան» խմբակցության միջոցառումը, կասեինք՝ գնացեք այստեղից, բայց սա համազգային շարժում է։ Այստեղ կան մարդիկ, որոնք խոսում են ընդդիմադիր դիրքերից և նույնականացվում են մեզ հետ, բայց մենք համաձայն չենք իրենց հետ։ Մենք որոշ չափով պատասխանատու ենք միայն հարթակից ելույթ ունեցող մարդկանց համար»,- ասաց Վանեցյանը։

Անդրադառնալով Վանեցյանի այս հայտարարությանը՝ «Հայրենիք» կուսակցության քաղխորհդրի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով․«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, հայտնի հարցազրույցում Արթուր Վանեցյանը, խոսելով հրապարակում իր համար անընդունելի մարդկանց մասին, հստակ նշում է, որ անուններ չի տալու և իր համար անընդունելի լինելը չի կարող այդ մարդկանց ներկայությունն արգելել հրապարակում: Սա համահայկական շարժում է, ոչ կուսակցական շարժում:

Հարգելի՛ գործընկերներ, այս պայմաններում զանգել ինձ կամ այլ մարդու և հարցնել, թե ում նկատի ուներ պարոն Վանեցյանը՝ տրամաբանական չէ։

Ասվել է, որ անուններ չի տրվելու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել