Ուկրաինայի Գերագույն Ռադան հավանություն է տվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրին՝ Ուկրաինայի տարածքում ռուսական գույքի հարկադիր զավթման մասին։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռադան հաստատել է ՌԴ-ի ունեցվածքի հարկադիր զավթման մասին նախագահի հրամանագիրը»,- գրել է ուկրաինացի պատգամավորը Telegram-ի իր ալիքում։ Հրամանագրի օգտին քվեարկել է 334 պատգամավոր։

Հրամանագրի տեքստում ասվում է, որ Զելենսկին հավանություն է տվել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի մայիսի 11-ին ընդունված որոշմանը «Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության և նրա սուբյեկտների սեփականության իրավունքների հարկադիր զավթման մասին»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել