ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչերի պալատի Ֆինանսական ծառայությունների կոմիտեն մայիսի 11-ին ընդունել է օրինագիծ, որը նպատակաուղղված է Ուկրաինային օգնություն ցույց տալու նրա արտաքին պարտքի սպասարկման եւ կրճատման, ինչպես նաեւ Կիեւի կողմից արտասահմանից արտոնյալ պայմաններով դրամական օգնության ներգրավման գործում։

Այս նախաձեռնությունը պաշտպանել է 362 կոնգրեսական, 56-ն արտահայտվել է դեմ: Այն ընդունել են հակառուսական օրինագծերի փաթեթի հետ մեկտեղ, որոնք նախատեսում են զանազան պատժամիջոցների սահմանում Մոսկվայի նկատմամբ Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով: Օրինագծի հեղինակը, օրինագիծ, որը կոչված է Կիեւին աջակցություն ցույց տալու պարտային բեռի թեթեւացման գործում, Խեսուս Գարսիան է (դեմոկրատ Իլինոյսի նահանգից):

Նրա մշակած նախաձեռնությունը նախատեսում է, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչները «յուրաքանչյուր միջազգային ֆինանսական ինստիտուտում» կձգտեն հասնելու «պարտքի սպասարկման բոլոր վճարների անհապաղ դադարեցման», որն Ուկրաինան ունի այդ կազմակերպության հանդեպ:

Բացի դրանից, փաստաթուղթն ԱՄՆ-ի վարչակազմին հրահանգում է պնդել «Ուկրաինայի պարտային բեռի համապարփակ թեթեւացում» ինչպես առեւտրային, այնպես էլ սուվերեն վարկատուների հետ երկխոսությունում, ներառյալ Փարիզյան ակումբը: Վերջապես, օրինագիծը Միացյալ Նահանգների կառավարության ներկայացուցիչներից պահանջում է միջազգային ֆինանսական ինստիտուտներում աշխատել այդ կառույցների կողմից Ուկրաինային «արտոնյալ ֆիանսական աջակցության» ապահովման վրա: Նախաձեռնության՝ օրենքի ուժ ստանալու դեպքում դրա գործողության ժամկետը կկազմի յոթ տարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել