Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ մայիսի 11-ին, ժամը 5։40-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ:

Ժամը 8։00-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից 19 փրկարար ծառայող, ներգրավվել են «Սևան» ազգային պարկին պատկանող մեկ և քաղաքացու կողմից տրամադրված մեկ այլ նավակ։

Որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել