Անդոնը շարունակում է ակտիվ հարցարույցներ տալ տարբեր զլմ-ների՝ Շվեյցարիայից վերադառնալուց հետո երևի «ֆոռմայի մեջ մնալու» համար:

Մեկնաբանելով ներքաղաքական լարվածությունն ու ընդդիմության բողոքի ցույցերը՝ թրքասիրության բացարձակ չեմպիոնը հայտարարել է, թե մենք ներքին թշնամի չունենք, մենք ատաքին թշնամի ունենք: «Ներքին թշնամանքը բերում է նրան, որ մենք, երկպառակտման շեմին կանգնելով, կորցնելու ենք մեր երկրի էլի հատվածներ. հակառակորդը շուտ թե ուշ փորձելու է նորից օգտվել էս հնարավորությունից…»,-իր խոսքում ընդգծել է Անդոնը:

Այստեղ ուշագրավը հատկապես այն է, որ թրքասերի բերանից այս խոսքերը հնչում են Ադրբեջանի փոխարտգործնախարարի այն հայտարարության ֆոնին, թե ՀՀ իշխանությունները համաձայնել են անկլավների հարցում Ադրբեջանի պայմաններին, և սա՝ այն դեպքում, երբ բոլորովին վերջերս նույն ԱԽՔ Արմեն Գրիգորյանը փաստացի հայտարարել էր, թե նման հարց չի քննարկվում:

Անդոնի խոսքերը չափազանց չարագուշակ են թվում, և մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը կարող է գնալ վտանգավոր սցենարով: Անդոնն, ըստ էության, դեռ էս գլխից Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի հեղինակ է հռչակում ընդդիմությանը՝ մեղադրելով իբր ներքին թշնամանք հրահրելու համար, այնինչ իբր պետք է գիտակցեին,որ թշնամին ոչ թե ներսում է, այլ՝ Բաքվում ու Անկարայում:

Անդոնի խոսքերը հատկապես ցինիկ են հնչում՝ նկատի ունենալով այն հետագիծը, որը թողել են այս իշխանությունները 2018-ից ի վեր, որ բացի պառակտելուց, հասարակությանը յուրայիների ու օտարների, սևերի ու սպիտաների բաժանելուց, այլ բան չեն արել: Ավելին՝ այսօր էլ շարունակում են իրենց պառակտիչ գործունեությունը նույն Արցախի հարցում՝ հայության այդ մի հատվածն, ըստ էության, դնելով Ալիևի տրամադրության տակ:
Իրականությունն այն է, որ արտաքին թշնամուն անհնար է լինելու հաղթել, քանի դեռ ծպտյալ թշնամիներն իշխանության ղեկին են մնում: Հենց որ հաջողվի ազատվել թրքասերների ոհմակից, արտաքին թշնամու հարցերը հեշտությամբ կլուծվեն:

Ահա այս սցենարից է, որ սարսափում է Անդոնը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել