ՔՊ-ական ֆեյսբուքյան «յուզերը», որ նավակ ճոճողի համարում ունի, որոշել է ընդդիմությանը խելք սովորեցնել ու կոչ արել Գյումրիում կատարված իշխանությունների սադրանքի արդյունք միջադեպը դատապարտել ու ներողություն խնդրել՝ ինքն իրեն դնելով ընդդիմության տեղը:

Փաստորեն՝ անգրագիտության, փողոցային վարքուբարքի ու ժեխիզմի իսկական խորհրդանիշ Գաբրիելյան Վիլենը կուլտուրական է դարձել: Սա այն նույն Վիլենն է, որի թիմի ձեռքին է բազմահազար անմեղ նահատակների արյունը՝ 44-օրյա շինծու պատերազմի մասնակից հայ զինվորների: Վիլենն, իհարկե, պրոֆեսիոնալ սադրիչ է, որ իշխանական սադրանքները փորձում է մատուցել որպես ընդդիմության կողմից ցուցաբերվող անհանդուրժողականության վառ ապացույց ու այդ ֆոնին ինքնափիառվել: Նա դրանով կոծկում է այն բռնության ալիքը, որին բախվում են ցուցարարներն ամեն օր՝ ստիպված լինելով սեփական մաշկի վրա զգալ Նիկոլի ներքին վախերի դառը հետևանքները:

Իսկ եթե Վիլենը ոստիկանապետ լիներ, տեսնես ի՞նչ կաներ: Լավ կլիներ, որ մի հատ էլ այդ թեմայով ստատուս մոգոներ ու այս անգամ էլ ինքն իրեն՝ «միլիցեքի շեֆ» երևակայեր: Կակռազ կիմանայինք՝ ինչ ոստիկանապետ ենք կորցրել, ինչ գանձ…

Միակը, որ այսօր պարտավորված է ներողություն խնդրել ու փոխհատուցել, վիլենների ՔՊ-ն է: Հենց այդ քաղաքական ուժի կարճատեսության, թրքասիրության ու դավաճանության արդյունքում է, որ մարդիկ այսօր ստիպված են փողոցներ փակելով ու հանրահավաքներով իրենց բողոքի ձայնը տեղ հասցնել՝ մի կողմից էլ դիմակայելով սադրիչների գործողություններին ու Ոստիկանության բռնություններին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել