Tert.am-ը գրում է.

Ժուռնալիստների միության անդամ Հասմիկ Պողոսյանը դիմել է դիմադրության շարժման կազմակերպիչ ուժերի առաջնորդներին՝ խնդրելով Պռոշյան փողոցում երեկոյան քայլերթ չկազմակերպել, քանի որ Կոնդի եկեղեցում լուսահոգի Արմինե Ճաղարյանի հոգեհանգստի արարողությունն է։

 «Երեկ Դեբեդ գետում տեղի ունեցած ողբերգության հետևանքով կյանքից հեռացավ մեր հմայիչ ու ինքնատիպ հաղորդավարուհիներից մեկը՝ Արմինե Ճաղարյանը։

Պակասեց միշտ ստեղծագործական գաղափարներով լի, գեղեցիկ էություն ունեցող մարդ, ով նույնպես պայքարում էր մարդկային, գեղեցիկ արժեքները պահպանելու համար։

Որպես լրագրող և ազգային արժեքների համար միշտ պայքարող հայուհի` ուզում եմ դիմել այս օրերին մեր երկրում տեղի ունեցող դիմադրության շարժման կազմակերպիչ ուժերի առաջնորդներին, հարգելի ընդդիմությանը և ասել հետևյալը։

Հարգելի գործիչներ, վաղը՝ ժամը 18։00-21։00-ն, Կոնդի եկեղեցում տեղի կունենա հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի հոգեհանգստի արարողությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել