Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախի Շուշի քաղաք, որը 44-օրյա  պատերազմի հետևանքով այժմ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ:

Նրանք ծանոթացել են քաղաքում ընթացող շինարարական աշխատանքներին:

Ալիևը Շուշիում հայտարարել է, որ «իրենք մեկընդմիշտ են վերադարձել այս հողեր, «հարազատ» (չակերտները՝ Tert.am) հողեր և այստեղ ապրելու են հավերժ»:

Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել