Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից սկսած՝ նրանք ուշիուշով հետեւում են պաշտոնական Երեւանի պահվածքին եւ կարծում են, որ Հայաստանն իրեն ավելի լավ է պահել, քան անգամ միջինասիական վաղեմի դաշնակիցները, մասնավորապես` Ղազախստանը: Իսկ այցի եւ Պուտինի հետ առանձնազրույցի ժամանակ առհասարակ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ ընդունել է Վլադիմիր Պուտինի առաջ քաշած պահանջները: Այնպես որ, հենց հանդիպման ժամանակ Պուտինն ասել է. «Ты мой друг»: Իսկ հանդիպումից հետո Փաշինյանին հրավիրել է կառավարության ղեկավար Միշուստինը, որը երկար ժամանակ Փաշինյանի հանդեպ շատ վատ է տրամադրված եղել, եւ ասել է, որ ՌԴ նախագահը շատ գոհ է իրենց հանդիպումից, եւ իրեն բառացիորեն ասել է. «Վերջապես համոզվեցի, որ, հանձինս Հայաստանի, ունենք վստահելի պարտնյոր»:
Մեր աղբյուրը նաեւ պատմեց, որ Նիկոլ Փաշինյանն իր բոլոր եվրոպական շփումները համաձայնեցնում է Պուտինի հետ եւ փորձելու է Ռուսաստանին ամեն կերպ աջակցել, որպեսզի սանկցիաների բացասական ազդեցությունը հնարավորինս նվազի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել