«Այնքան են ասելու թուրքեր, որ Թուրքիան էլ համոզվի, որ Հայաստանում էլ պետք չի որևէ քաղաքական նպատակներ հետապնդել, հենա թուրքեր ապրում են այստեղ։ ՀՅԴ, պարոն Վանեցյանի հրոսակախմբերը պետք է կողմնորոշվեն, սա երկար չի կարող շարունակվել, իրենք քաղաքական օրակարգ չունեն։

Իրենց օրակարգը իրենց տերերի ապօրինի գույքը փրկելը պետք է լինի, մնացածը, դա չարացած խմբավորումներ են, որոնք 2018-ից առաջ լուրջ քաղաքական  միավոր էին, օլիգարխների զորքերն էին թիկնապահների անվան տակ, միացել են առանց պաշտոնի մնացած պաշտոնյաների զավակները»։

Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ընդդիմության հռետորաբանությանն ու գործողություններին։

«Թքած ունեն Հայաստանում ապրող փոքրից մեծի վրա, մենակ թե իշխանություն ունենան։ Բայց էդ խնդիրը մեր ժողովուրդը լուծելա ընտրություններով։ Եվ ժողովուրդը համբերատար կսպասի, մինչև իրենք կմաշեն, ինչպես ձմեռը մաշեցին՝ երգելով, հետո երգերի տպավորությամբ ցերեկը քնելով և որոշակի ժամերի ճանապարհները փակելով»,-նշել է Քոչարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել