Lurer.com-ը գրում է.

Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ընդդիմության ներկայացուցիչներից Իշխան Սաղաթելյանը պայքարի բոլոր մասնակիցների անունից հայտարարություն հղեց Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպանություններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ․

Վարչապետի աթոռն զբաղեցնող անձն այլևս չի կարող ներկայացնել հայ ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունը։

Հայաստանում ստեղծված է քաղաքական ճգնաժամ, և տեղի ունեցող զարգացումները ձևավորել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և հեռացման համաժողովրդական միանշանակ պահանջ։ Այս պահանջը հիմնավորված է և թելադրված Հայաստանի անվտանգության ապահովման, տնտեսական զարգացման, ժողովրդավարական արժեքների, ազգային ինքնության պահպանման հույժ կարևոր օրակարգերն ամբողջությամբ այդ մարդու կողմից ձախողելու պատճառով։

Խնդրում ենք վերոշարադրյալի մասին հայտնել Ձեր մայրաքաղաքներ, կենտրոնական գրասենյակներ, ինչպես նաև հաշվի առնել Ձեր առօրյա աշխատանքում։

Նիկոլ Փաշինյանը այլևս չի՛ կարող ներկայացնել հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունը»։

Իշխան Սաղաթելյանը նաև նշեց, որ վաղը՝ ժամը 12-ից տարբեր ուղղություններով տեղի կունենան ավտոերթեր, դրան զուգահեռ շարունակվելու են անհնազանդության ակցիաները, իսկ 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում կլինի հանրահավաք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել