Քոչարյան Անդոնը «Ազատության» եթերում՝ ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում, ընդդիմությանը մեղադրել է «զորք հանելու» համար: «…Գյումրիում մենք տեսանք զորքերի առկայությունը, որը 2018 թվականի հեղափոխության ժամանակ փորձ արվեց օգտագործվի, բայց դա չգլխատվեց: Նրանք շարունակում են մնալ կենսունակ, որովհետև էդ զորքերը դրանք օլիգարխների շուրջ համախմբված, սպորտային կեցվածքով երիտասարդներ են»,-մասնավորապես՝ հայտարարել է տխրահռչակ Անդոնը՝ խոսելով ընդդիմության ցույցերի մասին:

Անդոնը, փաստորեն, խելքը գցել է, Ալպերի թարմ օդը նրա վրա հակառակ ազդեցությունն է գործել՝ բիձուկին ծերունական մարազմի հասցնելով:
Ի՞նչ զորքերի մասին է խոսում Անդոնն այն էլ Գյումրիում, որտեղ գնացած ընդդիմությանն իշխանական զոմբիներն իբր ծուղակն էին գցում ինչ-որ շաշուգիժ երևույթներով: Իրականում նա մանիպուլացնում է ու կեղծ տեղեկություն տարածում՝ փորձելով կոծկել ընդդիմության հանրահավաքների մարդաշատության իրական պատճառները: Նա հանրությանը համոզում է, որ բազմահազարանոց, տասնյակ հազարանոց ցույցերի մասնակիցները ոչ թե շարքային քաղաքացիներն են՝ Նիկոլից ու իրենից զզված, այլ՝ ինչ-որ օլիգարխների «ախռանիկներ»:

Անդոնի խոսքերում արտացոլվում է հակառակ իրականությունը՝ գռզոյականը: Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ հենց Գռզոյի «ախռանիկներն» են, որ, ոստիկանական համազգեստ հագած, շատ հաճախ միանում են ոստիկանական ուժերին ու մարդկանց ուղղակի ծեծուջարդի ենթարկում՝ արժանանալով ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային հանրության պարսավանքին: Անդոնն ակնհայտորեն լինելով կոմպլեքսավորված, Գռզոյի կեղտերը փորձում է կոծկել՝ այլոց վրա շառ անելով:

Իսկ իրականությունն այն է, որ իշխանություններն այս օրերի ընթացքում յուրատեսակ համաշխարհային ռեկորդի հեղինակ են դաձել՝ մեկին՝ տասը հարաբերակցությամբ ոստիկան դուրս բերելով:

Չլինեն անդոնական զորքերը, անդոնները մեկ րոպե իշխանության ղեկին չեն մնա, ուղղակի չեն դիմանա:515:16

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել