Արցախի Շուշի քաղաքում, որը 44-օրյա պատերազմի արդյունքում անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, թուրքական հյուպատոսություն ստեղծելու շուրջ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների միջև։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին, հայտնում է Report-ը։

Նա նշել է, որ այս գործընթացը ուշադրության կենտրոնում է։

Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել