Tert.am-ը գրում է.

Կարող ենք արձանագրել, որ ժողովուրդը ողջ Հանրապետության տարածքում ոտքի է կանգնել և այս շարժումը գնալու է առաջ։ Այլևս որևէ կասկած չունենք, որ հասնելու ենք հաջողության։ Այս մասին անհնազանդության երթի ժամանակ լրագրողներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Խոսելով մարզային այցելություններից, Վանեցյանը ասաց․ «Մարզերում մարդիկ շատ վախեցած են, որովհետև սպառնում են, ասում են՝ կազատենք աշխատանքից, հարկային ստուգումներ կլինեն և այլն։ Մարզերում շատ սադրիչներ փորձեցին հարամել մեր հանդիպումները քաղաքացիների հետ։ Զգացել ենք, որ մարդիկ իսկապես դժգոհ են այս իշխանություններից»։

Անդրադառալով Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաների վերաբերյալ Ադրբեջանի արտգործանախարար Բայրամովի հայտարարությանն այն մասին, որ ընդդիմադիրները 30 տարի սուտ խոստումներ էին տալիս հայ ժողովրդին՝ հասցնելով Հայաստանը անդունդի եզրին, Վանեցյանը ասաց․ «Եթե Ձեր հարցի մեջ չասեիք Բայրամովը, ապա կարող էիք նույն տեքստը ներկայացնել որպես Հայաստանի իշխանություններրի կողմից ասված տեքստ։ Նույն բանը ասում են Հայաստանի իշխանությունները։ Պարզ է, որ Բաքուն նման բան պետք է ասեր, որովհետև մենք ասում ենք, որ միակողմանի զիջումներ չեն լինելու, ասում ենք, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի խախտվելու, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում և այլն։ Մեծ տաբերություն չեմ դնում Բաքվի և մեր իշխանությունների խոսքերի միջև»,- ասաց Վանեցյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել