Քրիստինե Վարդանյանը իր էջում տարածել է Գոռ Սարգսյանի այս տեսանյութը՝ գրելով․ «Ամբողջ ճշմարտությունը Գյումրիի դեպքերի հետ կապված:
Ապրիլյան և Քառասունչորսօրյա պատերազմների մասնակից Գոռը ներկայացնում է կազմակերպված սադրանքի շղթան:

Չնայած դրան, տեսանյութում երևացող տղաները Ոստիկանությանը հայտնում են, որ վաղ առավոտյան ինքնակամ կներկայանան բաժին, որ Ոստիկանությունը , ոչ թե համացանցը պարզի եղելությունը:

Բայց ոստիկանությանը ոչ թե եղելությունը պարզելու, այլ շոու սարքելու հրաման էր տրված: Դրա համար այն ժամանակ, երբ տղաները Գյումրու բաժին տանող ճանապարհին են, դիմակավորված անձինք ներխուժում են տղաների տներն ու ահաբեկում մարդկանց:

Տեղադրում եմ այս նկար, որտեղ երևում է ինչպես են աադրանքի մասնակիցները քարով կոտրել ընթացող մեքենայի ապակին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել