Tert.am-ը գրում է.

Եթե այնքան մարդ, որքան մասնակցեց երթին, վաղը այդքանով սկսենք ամբողջ Երևանում մեր անհնազանդության ակցիաները, անհրաժեշտության դեպքում շրջափակենք պետական կառավարական շենքերը, մենք վերջնականապես ծնկի ենք բերելու իշխանությանը։

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։ Նա ներկայացրել է շարժման վաղվա գործողությունները։

«Վաղը՝  ժամը 12-ին, 4 ուղղություններով սկսում ենք անհնազանդության երթեր և ակցիաներ։ Այդ երթերի ընթացքում լինելու են անհնազանդության ակցիաներ, արգելափակվելու են ճանապարհները։ Մի երթը Գայի պողոտա՝ Մեգամոլի դիմաց, երկրորդը՝ Րաֆֆու փողոց՝ Անդրանիկի արձանի դիմաց, երրորդը՝ 15 թաղամաս՝ Չաուշի արձանի մոտից, 4-րդը՝ Սասունցի Դավիթ արձանի մոտից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել