«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տոնդ շնորհավոր, Երկրապահ ախպերներ ջան, հանձինս ձեզ 92 թվականին թուրքը զգաց այն, ինչը հիմա, ցավոք, զգում ենք մենք։ 

Իրենք կարողացան հետևություն անել՝ համախմբվել, տնտեսությունը ոտքի հանել, բանակը վերակազմավորել և 30 տարի հետո հաջողություն ունեցան։ Ի՞նչ հետևության կանենք մենք, կախված է մեզնից՝ մեր սթափությունից, համախմբվածությունից և համայն հայության ներուժը ճիշտ օգտագործելուց։ 
Ու թող ոչ ոք չկասկածի, որ մենք ձեզ հետ դա անելու ենք՝ մեր սահմանամերձ հայրենիքում կառուցելն ու պաշտպանելը միայն պարտք չէ, ապրելակերպ է, հաջողության գրավական՝ պետության կողքին, բանակի հետ ու ժողովրդի համար»,- գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել