Yerevan.today-ը գրում է.

Այսօր այստեղ եմ իմ Արցախի, իմ Հայաստան աշխարհի համար, որովհետև Հայաստանն  Արցախ է, Արցախը Հայաստանն է, ես չեմ տարանջատում։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասաց սիրված երգչուհի Գայա Արզումանյանը։

«Ես այստեղ եմ ապրում, բայց ծնողներս Արցախում են։ Այսօր  ուզում եմ, որ Արցախ աշխարհում թափված տղաների արյունը ուղղակի չջնջվի։ Պետք է այդ արյան համար մենք պայքարենք մինչև վերջ։ Թուրքը չի կարող մեր երկրում ապրել, մեր տեղը որոշել։ Ամբողջ աշխարհի հայությանը կոչ եմ անում միացեք ժողովուրդ ջան, ափսոս ենք, հզոր ազգ ենք, կորցրած ազգ ենք, ունեմ եղբայրներ կորցած Առաջին պատերազմի ժամանակ, այդ տղաները հերոսությամբ են մեր հողերը հետ բերել, 30 տարի հաղթանակած պետություն ենք եղել, մայիսի 9-ին ի՞նչ ենք նշելու, հարց եմ տալիս ողջ հայությանը, ռուսի պաբեդա՞ն»,-ասաց երգչուհին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել