Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են նույն բաժնի հետաքննության բաժանմունք:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը նախապատրաստվել են մայիսի 5-ին Թուրքիայի քաղաքացի Շանթ Ալթունքարանի ահազանգի փաստով:
 
Այդ օրը վերջինս ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 17:20-ի սահմաններում, նկատել է, որ «Շաուրմա Քլաբում» գողացել են ընկերոջ՝ Թուրքիայի քաղաքացի, Լարա Ուրնեսվիգոլոյի պայուսակը, որի մեջ եղել են փաստաթղթեր, քարտեր և 2500 ԱՄՆ դոլար:
 
Նույն օրը՝ ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Թուրքիայի մեկ այլ քաղաքացի՝ Արի Իուրնէշիօղլին, և հայտնել, որ անհայտ անձը «Շաուրմա Քլաբի» սրահի աթոռի վրայից գողացել է իր կնոջ՝ Թուրքիայի քաղաքացի, Լարա Ուրուլի ուսապարկը, որի մեջ եղել են իրենց անձնագրերը, բանկային քարտերն ու գումար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել