Tert.am-ը գրում է.

Դերասան Գնել Սարգսյանն այսօր կայարանում՝ Սասունցի Դավթի արձանի մոտ հավաք էր կազմակերպել,որը բնութագրում էր որպես քաղաքացիական հավաք։

Ըստը նրա՝ Հայաստանի ու Արցախի տերը իրենցից յուրաքանչյուրն է, յուրաքանչյուր քաղաքացի երկրի տերն է.«Հետևաբար, և քաղաքացին է որոշողը՝ երբ ու ինչ պետք է լինի: Քաղաքացին իր որոշումը կայացրել է, ծառաներին կարգել է ու պահանջում է աշխատել: Լավ աշխատողների աշխատավարձը բարձրացնում է, վատ աշխատողներին հեռացնում է աշխատանքից: Հատկապես վերջին մի քանի տարիներին կոնկրետ ուժային կառույցներում, ոստիկանական համակարգում ամեն օր նկատում ենք փոփոխություններ»,- ասաց Սարգսյանը։

Նա նաև հայտնեց հավաքված մարդկանց, որ իրեն պաշտոն անհրաժեշտ չէ,   ամենաբարձր պաշտոնը ՀՀ քաղաքացի լինելն է և ՀՀ քաղաքացին չպետք է հիասթափվի, պեոտք է լինել Նիկոլ Փաշինյանի կողքին, պետք է չհիասթափվել Կառավարությունից։

 Ըստ Գնել Սարգսյանի՝ երկրում սողացող անգրագիտություն կա, ինքը ևս    8-րդ դասարանի կրթություն եմ ստացել, երկիրն այդպիսին է եղել և դրա համար օպատճառներ են եղել՝ երկրաշարժ, պատերազմ, բայց ինքը ինքնակրթությամբ է զբաղվել,կարևորել է կրթություն ստանալը։

Գնել Սարգսյանը պխոսեց նաև ատելության մթնորոլիտից, նշեց, որ սխալ է թշնամալ իրար հետ, գլխավոր թշնամին թուրքն է․«Այստեղ է տիկին  Գալյան, շատ ծնողների հետ ամենօրյա զանգի մեջ ենք, ես նրանց կարծես թե  կարողանում եմ համոզել, որ իրենք ոչ թե որդի են կորցրել, այլ հերոս են գտել, արժանի զավակ են գտել։ Եվ այո, ես այստեղ կվերահստատեմ իմ խոսքերը․ եթե հարկ լինի ու պատերազմ լինի, ես ինձ կհամարեմ երանելի ծնող, եթե իմ որդին նույնպես իր կյանքը զոհի հանուն հայրենիքի, ու ոչ մեկին զավակին մյուսից չեմ առանձնացնում»:

Նա ասաց, որ կարևորը ընկալելն է, որ մարդիկ իրար չվիրավորեն, բազմաթիվ նամակներ է ստանում և զգացել է, որ իր բառապաշարն էլ է փոխվել, բայց դեռ իրեն տիրապետում է։ Նա կոչ արեց հաճախ հանդիպել ու շփվել․ «Ես առաջարկում եմ, որպեսզի ամեն ամսվա առաջին շաբաթ օրը հավաքվենք այստեղ»։

Նա ասաց, որ այս հավաքն այսուհետ այլ կերպ ապրելու մասին է։

Ակցիան ուղեկցվում էր «Նիկոլ, վարչապետ» վանկարկումներով։

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել