Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքի աշխատանքը դադարեցված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից հանքի ուղղությամբ կրակոցների պատճառով, վիրավորվել է հանքի աշխատակիցներից մեկը։ Panorama.am-ին ասաց «Գեոպրոմայնինգ Գոլդ»  ընկերության պաշտոնական ներկացուցիչ Ռուզան Գրիգորյանը։

«Երեկ երեկոյան սկսվել են ինտենսիվ կրակոցները, շարունակվել են այսօր։ Հանքի աշխատակիցներից մեկը վիրավորվել է, վնասվածք է ստացել ձախ թևից։ Բարեբախտաբար, ներքին օրգանները չեն վնասվել, հոսպիտալում է, բժիշկներն առողջական վիճակը գնահատում են կայուն, կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Ռ.Գրիգորյանը։

Նա նշեց, որ հանքի ղեկավարությունը որոշում է կայացրել դադարեցնել Սոթքի հանքավայրի աշխատանքն ու տարհանել բոլոր աշխատակիցներին՝ ապահովելու նրանց անվտանգությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել