Shamshyan.com-ը գրում է.

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ներքին Շորժա գյուղ, որտեղ հայտնաբերվել է քաղաքացու դի, հայտնում է shamshyan.com-ը։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շատվան գյուղի բնակիչ, 38-ամյա Սուրեն Զոհրաբյանն էր, ում Ներքին Շորժա գյուղից 1 կմ հեռավորության վրա գտնվող դաշտում հայտնաբերել է Ներքին Շորժայի բնակիչ, 40-ամյա Արա Հակոբյանը:

Պարզվել է, որ Ս. Զոհրաբյանը մահացել է կայծակի հարվածից:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Վարդենիսի քննչական բաժնի ավագ քննիչ Զիրոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կայքի տեղեկություններով՝ մահացածը նախրապան էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել