Սամվել Բաբայանի դավադրությունը

Լրատվականներից մեկին տված հարցազրույցում նախկին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը հաստատել է 44-օրյա պատերազմից հետո ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից հերքվող խոսքերն այն մասին, որ պատերազմի չորրորդ օրն ԱԽ նիստին զեկուցվել է, որ 2–3 օրվա ընթացքում անհրաժեշտ է պատերազմը կանգնեցնել։ Տոնոյանն ասել է, որ ԳՇ պետի այդ հայտարարությունն իր հետ համաձայնեցված է եղել:

Տոնոյանը փատացի վերահաստատում է Փաշինյանի մեղքը՝ հստակորեն մատնանշելով, թե ինչ կարող էր անել Նիկոլը, որ չի արել՝ ունենալով հստակ տեղեկություն պատերազմի դաշտում իրերի դրության մասին:

Միևնույն ժամանակ առանձին հարց է այն, թե Նիկոլը նման որոշում կայացնելիս միանձնյա՞ է դա արել, թե՞ ասենք նույն Սամվել Բաբայանի հետ նախօրոք համաձայնեցված կերպով՝ նկատի ունենալով, թե պատերազմի օրերին ինչ պաշտոն էր զբաղեցնում Սյամոն և թե ինչպիսի սերտ կապերի մեջ էր նա թե՛ Նիկոլի, թե՛ հատկապես նրա տիկնոջ հետ, որը պարբերաբար բարոյական աջակցություն էր ցուցաբերում բունկերներում հայ զինվորականներին:

Ընդհանրապես պետք է նկատել, որ այս արյունոտ պատմության մեջ Սյամոյի դերակատարության մի շարք դրվագներ այդպես էլ մշուշոտ են մնում՝ սկսած Լելեթեփեի անիմաստ օպերացիայից մինչև 44-օրյա պատերազմի հանգամանքերը քննող հանձնաժողովից անակնկալ փախուստ: Պատերազմը չկանգնեցնելու մեջ հիմնականում մեղադրվում է Նիկոլն, ինչն, իհարկե, արդարացի է, բայց միևնույն ժամանակ չեն տրվում այդ հարցում հնարավոր այլ դերակատարների անուններ: Օրինակ՝ շատ հնարավոր է, որ Նիկոլին պատերազմը չկանգնեցնելու հարցում էապես ներշնչել է հենց Սամվել Բաբայանը՝ գուցե նրան զուր տեղը հույս տալով կամ ի սկզբանե մեծ դավադրության մասնիկ հանդիսանալով:

Փաստն այն է, որ Արցախի արդբեջանականացման հարցում երեք հիմնական ֆիգուր է նշմարվում՝ Նիկոլ, Աննա, Սյամո: Սրանք են հիմնական դերակատարներն արյունոտ խարդավանքի, և այս եռյակում ամենաբացասական դերը թերևս հենց Սյամոյինն է. նա է այս երեքից պրոֆեսիոնալ զինվորական՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել