«Դիմադրություն» շարժման՝ Մաշտոցի պողոտայով երթ իրականացնողները այս պահին քայլերթով հասան Հաղթանակի կամուրջ, որտեղ էլ և Իշխան Սաղթելյանը հայտարարեց շրջափակել բոլոր ուղղություններով և պարալիզացնել երթևեկությունը։

Ոստիկանությունը հորդորեց  բացել երթևեկությունը և կատարել նրանց օրինական պահանջը, այնուհետև սկսեց բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։

Բերման ենթարկեցին նաեւ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել