Մի խոսքով, բացառապես իր ոլորտին վերաբերող հարցեր՝ Արցախը հանձնելուց ու հազարավոր զոհերից չէինք հարցնում։ Բայց Խաչատրյանն ուշադրությամբ հարցը լսելուց հետո պատասխանեց․ «Հիմա պատրաստ չեմ էս հարցին պատասխանել», ու արագ հեռացավ։ Թերեւս կարելի էր այս պատասխանը վերագրել այն հանգամանքին, որ նախարարը մի քանի օր առաջ է նշանակվել եւ անպատրաստ ու անտեղյակ է ոլորտից, բայց նա մինչ այդ եղել է նույն գերատեսչության փոխնախարար․ այս պաշտոնին է նշանակվել 2021 թվականի հոկտեմբերի 4-ին։ Ուստի կարող ենք արձանագրել, որ 7 ամսվա ընթացքում այս անձը, զբաղեցնելով նախարարությունում բարձր պաշտոն, չի հասցրել ծանոթանալ ոլորտին եւ պատասխանել տարրական հարցերի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել