Եվրոպական իշխող եւ ամենախոշոր կուսակցության գնահատականը Հայաստանի վերջին զարգագումներին։
«ԵԺԿ հայտարարությունը Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»
Մենք մտահոգված ենք Հայաստանում խաղաղ ցուցարարների նկատմամբ բազմաթիվ ձերբակալություններով և ուժային գործողություններով և դատապարտում ենք լրագրողների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառումը։
Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ապահովել խաղաղ հավաքների հիմնարար ազատությունը և զերծ մնալ իրավապահների լիազորությունների ցանկացած չարաշահումից։
Կայուն խաղաղությունն ու անվտանգությունը կարևորագույն նշանակություն ունեն Հայաստանի, Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, և մենք ողջունում ենք ԵՄ միջնորդական ջանքերը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար եւ հորդորում ենք կողմերին աջակցել դրանց։
Возможно, это снимок экрана Twitter
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել