Lurer.com-ը գրում է.

Իլոն Մասկը կհրավիրվի Մեծ Բրիտանիայի խորհրդարան՝ կապված Twitter-ի գնման հետ։ 

Կքննարկվեն սոցցանցում նրա ծրագրերը եւ փոփոխությունները, հաղորդում է AP-ը։

Թվային տեխնոլոգիաների խորհրդարանական հանձնաժողովը Tesla-ի գործադիր տնօրենին խնդրել է «ավելի մանրամասն» ներկայացնել իր առաջարկները։

Մասկը նշել է, որ դեռ վաղ է պատասխան տալու համար։ «Ինձ համար մեծ պատիվ է, եւ ես շնորհակալություն եմ հայտնում խորհրդարանին հրավերի համար, բայց այս պահին վաղաժամ կլինի այն ընդունել՝ հաշվի առնելով, որ բաժնետերերի քվեարկությունը դեռ չի կայացել»,-ասել է նա։

Հանձնաժողովը շահագրգռված է Մասկի ծրագրերով։

Մասկն ասել է, որ ցանկանում է, որ Twitter-ը «նույնականացնի բոլոր մարդկանց»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել