Lurer.com-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 4-ին հայտարարել է, թե Բաքուն Հայաստանից փոխհատուցում կպահանջի Արցախի «շրջակա միջավայրին և բնական ռեսուրսներին հասցված վնասի» համար։

Նա խոսքով` իբր թե հայկական կողմը ոչնացրել է 50-60 հազար հա անտառային տարածք։

«Այս բոլոր հանցագործությունները անպատասխան չեն մնա։ Մենք հաշվում ենք հասցված վնասները, իրականացնում ենք բոլոր ավերված քաղաքների և գյուղերի ատեստավորումը։ Այս փաստերով մենք մտադիր ենք դիմել միջազգային ատյաններ, դրա համար ընթանում է նախապատրաստական աշխատանք»,- ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նաև իրեն թույլ է տվել խոսել Ողջի գետի մասին` հայտարարելով, թե իբր Հայաստանը էկոլոգիական տեռոր է իրականացնում այս գետի նկատմամբ:

«Ցավոք, այս էկոտեռորի հեղինակը հայերի հետ մեկտեղ արտասահմանյան «Cronimet» ընկերությունն է… Սա հանցագործություն է, սա էկոլոգիական տեռոր է: Ո՞վ է սա արել: Հայաստանի նախկին ղեկավարները, քանի որ այս գործարանի բաժնետերերը եղել են անձինք, ովքեր ընտանեկան կապի մեջ են Հայաստանի նախկին ղեկավարների հետ»,- ասել է նա։

Ալիևը հավելել է, որ Ադրբեջանը պաշտոնապես դիմել է Գերմանիայի իրավապահ մարմիններին, ինչպես նաև «Cronimet» ընկերությանը՝ «Եկեք մաքրեք այս էկոտեռորի հետևանքները»։ «Բայց պատասխան չկա, պատասխան չկա նաև իրավապահ մարմիններից։ Մենք գիտենք, թե Եվրոպայում որքան մեծ ուշադրություն է դարձվում բնապահպանական խնդիրներին…»,- ընդգծել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել