Tert.am-ը գրում է․

Նիկոլն այսօր չլաչառացավ, իշխանական պատգամավորներից այսօր ոչ մեկ առյուծ չկտրեց, որովհետև դուք կայիք։ Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեց ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Մանուկյանը նշեց՝ սա վկայում է մեկ բան. «Սրանք վերջում խելոք, մեկ գիշերվա մեջ ստորագրելու են հրաժարականը։ Սրանք որ ասում եմ, Նիկոլ Փաշինյանն է, մնացածը մեկ օրվա մեջ ծախվող են։ Պետք է ուղղակի ավելի զորեղանանք, որ Հայաստանը զգա՝ Փաշինյանն այլևս չկա»,-ասաց Մանուկյանը։

Արթուր Վանեցյանն էլ ասաց, որ իրական իշխանությունը հրապարակում է․«Իշխանությունը ժողովուրդն է որոշելու։ Մենք շարունակում ենք դեռևս համբերատար սպասել։ Սպասում ենք և կոչ ենք անում բոլորին միանալ մեզ։ Մարդիկ, որոնք մնացել են տանը կամ դեռևս չեն հասել, միացեք ժողովրդին և համազգային շարժմանը», - ասաց ընդդիմադիր գործիչը;

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել