Tert.am-ը գրում է.

Հեղափոխության համար 100-150000 մարդ է պետք,ու աճողական միտումով,այն ինչը ունեցավ Նիկոլ Փաշինյանը 2018-ի ապրիլի 24-ից ընկած ժամանակահատվածում։

Այս մասին «Առաջին ալիքի» եթերում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանը։

«Հիմա ընդդիմությունը 10000-12000 մարդ է հավաքել, այդքան մարդով իշխանափոխություն չեն անում, ծիծաղելի է, չէ՞։ Այսօր Հայաստանի որևէ օլիգարխ եթե ուզի, օրինակ Սամվել Ալեքսանյանը, վաղը 12000 մարդ ոտքի կհանի` մի աշխատավարձ լրացուցիչ տալով։ Հիմա քանի որ հեղափոխության ընտրազանգված չեն հավաքել, իրենք գնում են ապստամբության, հրահրում են վեճեր, հրում են ոստիկաններին, մայթով անցնողներին, վարորդներին են վիրավորում։ Սրանո՞վ են Հայաստանն ուժեղացնում, իրենք հակաժողովրդական են բառի բուն իմաստով»,֊ասաց Սարգսյանը։

Հարցին, թե ինչու՞ , Արամ Սարգսյանն ասաց, որովհետև ասում են` Նիկոլը գնա և չեն ասում ինչ։

Դիտարկմանը, թե ժամանակավոր կառավարություն են ձևավորելու, Սարգսյանն ասաց. «Իսկ ով է տալիս երաշխիք, որ այդ անհասկանալի ժամանակավոր կառավարության ժամանակ պատերազմ չի սկսվի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել