Tert.am-ը գրում է.

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտնում է, որ ինքը վստահ է՝ ոստիկանությանը չի հաջողվի կասեցնել իրենց պայքարը և այսօր 19։00-ին բոլորին հրավիրոմ է Ֆրանսիայի հրապարակ՝ հանրահավաքի։

Վանեցյանը հայտնեց, որ այսօր փակվել են ոչ միայն Երևանի, այլև՝ մի շարք մարզերի ճանապարհներ. այս պահին Վանաձորում, Վայքում, Սևանում ու մի քանի քաղաքում ճանապարհներ են փակվել։

«Ոստիիկանությունը փորձում է կասեցնել մեր պայքարը, բիրտ ուժ կիրառել, բայց չի հաջողվի, մենք ուժեղ ենք ու անպայման հաջողելու ենք, ևս մեկ անգամ խնդրում եմ սադրանքների չտրվել», - ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել