Tert.am-ը գրում է.
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևի և ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
«Ուրախ եմ, որ կարողացա Բրյուսելում հյուրընկալել Հիքմեթ Հաջիևին և Արմեն Գրիգորյանին այս ձևաչափով երկրորդ հանդիպման համար»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել