ArmLur.am-ը գրում է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոգին 2008-ին՝ մարտիմեկյան դեպքերի ժամանակ փառավորվում էր, երբ իմանում էր, որ ցուցարարները ոստիկաններից վահան ու զրահաբաճկոն են վերցրել: Դա ինքն անձամբ հարթակից էր: Արդեն ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը միջադեպերից մեկի ժամանակ ոստիկաններին «համբալ» բառով էր դիմում ու պահանջում հապշտապ պատասխանատվության կանչել բոլոր բոլորին:

Արդեն 2018-ի քաղաքական վերադասավորումների օրերին քայլերթի դուրս եկած ու «ոստիկանեը մերն է» վանկարկող Փաշինյանը խոստանում էր բարձրացնել ոստիկանների աշխատավարձը, որպեսզի նրանք «շաբաթ-կիրակի օրերին սրա նրա հայաթներում բետոն չթափեն»:

Ոստիկանների աշխատավարձը, խոստացածի համաձայն, բարձրացրեց Փաշինյանի իշխանությունը: Աշխատավարձին զուգահեռ նաև նրանց առավել դաժանաբար գործելու ու բերման ենթարկելու ավյունը բարձրացավ: Այս օրերին նրանք ոչ միայն ցուցարարաներին, այլ նաև լրագրողների հանդեպ են ուժ կիրառում՝ նրանց ուշագնացության հասցնելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել