Armenpress.am-ը գրում է.

Ոստիկանները Բաղրամյան պողոտայից բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանին: Բաբայանը բերման ենթարկվեց փողոց փակելու փորձի ժամանակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արսեն Բաբայանը նշեց, թե ոչինչ չի անում: Ոստիկանի խոսքով՝ բերման են ենթարկում՝ օրինական պահանջ չկատարելու համար:

«Արմենպրես»-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ Բաղրամյան պողոտա-Պռոշյան հատվածում ոստիկաններին հաջողվել է մասնակի վերականգնել երթևեկությունը: 

Ընդդիմադիրները մայիսի 2-ին, առավոտյան ժամը 08:30-ից անհնազանդության ակցիաներ են սկսել. մայրաքաղաքի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակում:

Նախորդ օրը Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքով ընդդիմությունը հայտարարեց մայիսի 2-ից ժամը 08:30-ից հանրապետությունում մասշտաբային անհնազանդության բողոքի ակցիաներ իրականացնելու՝ փողոցներ, մայրուղիներ փակելու մասին: Ընդդիմությունը կոչ է արել նաև դասադուլ, գործադուլ իրականացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել