Tert.am-ը գրում է.

Սպասում ենք՝ ազատվելու թրքամետ իշխանություններից և նրանցից, ովքեր ճանապարհ են բացում թուրքի առաջ։ Այս մասին Ազատության հրապարակում ասաց Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։

«Պետք է հրաժարվենք նրանցից, ովքեր ծնկաչոք են հանդես գալիս Ալիևի մոտ։ Արցախը ավելի անվտանգ կլինի, եթե իշխանափոխություն լինի, որովհետև այդ դեպքում մտածելու են Արցախի համար և ոչ թե նշաձող են իջեցնելու։ Արցախն ու Հայաստանը պետք է միասանական լինեն, որպեսզի հայ ազգը գոյատևի։ Եթե վերջնականապես կորցնենք Արցախը, հաջորդը լինելու են Սյունիքը, Տավուշը և այլն։ Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Արցախից, ուրեմն թող չխոսի Արցախի մասին։ Արցախի մասին իրավունք ունի խոսել միայն Արցախի նախագահը։ Արցախի, այդ թվում Շուշիի հանձնումը Փաշինյանն արել է ժողովրդի թիկունքում։ Եթե նա գիտեր, որ 7 շրջանը պետք է հանձներ, ուրեմն թող դա խաղաղ ձևով հանձներ, որ այսքան զոհեր չունենայինք, ժողովուրդը կընդուներ դա ու կհարգեր, դավաճան չէր ասի, բայց այսքան զոհերի համար Փաշինյանը պետք է պատասխան տա»,- ասաց Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել