Մեր գործողությունները վճռական են։ Այս մասին հայտարարեց ընդդիմության լիդերներից Իշխան Սաղաթփելյանը, անդրադառնալով իրավապահ կառույցների զգուշացնող հաղորդագրություններին։

«Այս ընթացքում իշխանությունը հասկանալով, որ մեր ժողովուրդը ոտքի է կանգնել, փորձում են դիմել սադրանքների, փորձում են դիմել ինֆորմացիոն տեռորի, լուրեր են տարածում, թ իբր կան զինված խմբեր, տեղի են ունենալու սադրանքներ և նման միջոցներով փորձում են մարդկանց վախեցնել և զերծ պահել հանրահավաքներին մասնակցելուց: Այս մասին ֆեյսբուքյան լայվով ասաց «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

Ըստ Սաղաթելյանի՝ Փաշինյանի այդ պահվածքը շատ բնական էևհերթական կեղծիք՝ մարդկանց  վախեցնելու և մոլորեցնելու գործողություն, որն առաջարկում է անտեսել․« Մենք այդ հանրահավաքին մասնակցելու ենք մեր ընտանիքներով, մեր երեխաներով, որովհետև սա համազգային պայքար է: Այո΄, մեր գործողությունները լինելու են շատ վճռական, նաեւ մասշտաբային, բայց բացառապես խաղաղ միջոցներով, հետեաբար, սադրիչներ, զինված խմբեր անկարգություններ փնտրեք Նիկոլի շրջապատում: Ուժային կառույցներին ևս մեկ անգամ կոչ եմ անում չտրվել Նիկոլի ճնշումներին, ապօրինի հրահանգներին»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել