Tert.am-ը գրում է.

Սա քաղաքական պայքար չէ, մենք այստեղ եկել ենք մեր երեխաների համար։

 Այս մասին այսօր Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց զոհված զինծառայողի ծնողը․«Այստեղ ո՛չ Սերժ Սարգսյան կա, ո՛չ Ռոբերտ Քոչարյան կա, ո՛չ Արթուր Վնաեցյան կա։ Ես այստեղ եկել եմ իմ Նարեկի ու 5000 Նարեկի համար, թող գան այստեղ։ Ով ցանկանում է, թող գնա Հրապարակ, ոչ չի ասում՝ թող չգնա, բայց այստեղ թող գան։ Մարտակերտում 28 երեխան կորավ, այդ 28 երեխայի ծնողներից միայն ես եմ այստեղ, այդ ինչպես եղավ, որ սուրճի ապարատը հասցրին առան ու փախան, բայց երեխաներին չհասցրեցին փրկել»,ասաց զոհված զինծառայող Նարեկի հայրը։

Հարցին, թե ինչ պայմաններում է զոհվել որդին, խնողն ասաց, որ առավոտ շուտ արթնացել են, որպեսզի գնան ճաշարան, պատերազմը սկսվել է, վազել են դեպի նկուղ, նկուղի դուռը փակ է եղել, վազել են հետ՝ «բայրաքթարը» խփել է։

Հարցին, թե ճանաչո՞ւմ է 27 զոհերի ծնողներին, ակցիայի մասնակից ծնողն ասաց․« Ինչպե՞ս չէ, ես կապ ունեմ իրենց հետ, իրենց որդիների շիրիմներին եմ այցելում, իմ տղան Եռաբլուրում չէ, իմ տղան գյուղում է, բայց Եռաբլուրում շատերն են։ Իրենց ծնողներն էլ Երևանում ապրող են, ես մարզից գալիս, հասնում եմ այստեղ իմ երեխայի համար, իրենք երկու ոտ չե՞ն կարողանում գան։ Սա քաղաքական պայքար չէ, մի գնացեք Հրապարակ, եկեք  Դատախազության դիմաց, եկեք այստեղ վրաններ խփենք, ու մնանք, մեզ ոչ ոք չի կարող ձեռք տալ, այդքանն եմ ուզում ասել»։

Նշենք, որ ծնողները պահանջում են Դատախազությունից Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսել և քրեական պատասխաատվության ենթարկել։ Գլխավոր Դատախազությունը ծնողների ներկայացրած հաղորդումն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե, որի քննիչը երեկ հրաժարվել էր ընդունել զոհված զինծառայողների ծնողներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել