Tert.am-ը գրում է.

«Ադրբեջանի զինված ուժերի պատմական հաղթանակը հավերժ կմնա մեր պատմության մեջ »։ APA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա հերթական անգամ անդրադարձել է 44–օրյա պատերազմի և խոսել իր «ձեռքբերումներից»։

Նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությունը, որը ստորագրվել էր Նիկոլ Փաշինյանի․ Վլադիմիր Պուտինի և իր միջև, բնութագրել է որպես կապիտուլյացիոն ակտ և հայտնել, որ դա իր կյանքի «ամենահիշարժան» պահն էր։

Նշենք, որ այդ հայտարարությամբ է դադարեցվել 44–օրյա պատերազմը 2020–ի նոյեմբերի 10–ին։

Հայաստանի հետ հարցերը կարգավորել պատրաստվող Ալիևը, սակայն նման անդրադարձ է արել Հայաստանոի ու Ադրբեջանի ներկայացուցիչների՝ բրյուսելյան հանդիպման նախօրեին․«Ընդամենը 44 օրում գրանցվեց պատմական հաղթանակ, թշնամին և իր ձեռքով ստիպված ստորագրեց կապիտուլյացիոն ակտը: Սա մեր պատմության և իմ կյանքի ամենահիշարժան, ուրախ, հպարտ պահերից մեկն է, երևի թե առաջինը։ Դա  իմ կյանքի ամենահպարտ իրադարձությունն է»,- ասել է Ալիևը:

 Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այդ փաստաթղթի մասին ասել էր․« Սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի ավարտը այնպիսի մի փաստաթղթի ստորագրմամբ, ինչպիսին է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը, ըստ էության, հանրային հուսահատություն է առաջացրել եւ բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանը ակնկալվում է առաջին հերթին ինձանից:

Ինչո՞ւ ստորագրվեց Հայաստանի համար նման ոչ շահեկան փաստաթուղթ: Դա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբը զեկուցում էր, որ ամեն րոպե շատ կարեւոր է, եւ րոպե առաջ պետք է կանգնեցնել պատերազմը։ Իսկ Արցախի նախագահը ահազանգում էր, որ եթե ռազմական գործողությունները չկանգնեն, օրերի, որոշ սցենարներով՝ նույնիսկ ժամերի ընթացքում կարող ենք կորցնել Ստեփանակերտը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել