Ալիեւի եւ Նիկոլի «սիրավեպը» պետք է օր առաջ ընդհատել։
Ադրբեջանի նախագահի երեկ հնչեցրած մի շարք կեղծ և մանիպուլյատիվ թեզերին պետության կողմից որևէ արձագանքի ականատես չեղանք:
Հայ ժողովուրդն այսօր 2 ճակատով է կռիվ տալիս ՝
1. դրսի ճակատ, որտեղ մեզ փորձում են ստորացնել, ոչնչացնել,
2. ներսի ճակատ, որտեղ օկուպացիոն վարչակարգն ամեն ինչ անում է, որպեսզի մաքսիմալ արագ վաճառի Հայաստանի քաղաքացիների արժանապատվությունը, վաճառի Արցախից մնացած տարածքները, վաճառի մեզ բոլորիս:
Երկրի ներսում առյուծ ձևացող, ապօրինի ձերբակալություններ անող իշխանությունները դրսում փիսո են, «կուռկուռի» ձագ դարձած մեզ տանում են քաղաքական սպանդի:
 Եթե չկասեցնենք Նիկոլի և Ալիևի «սիրավեպը», եթե չկասեցնենք այդ սպանդը, մենք կշարունակենք տալ մարդկային զոհեր ու տարածքային կորուստներ:
Այսօր շաբաթօրյակ է, որը ոչ միայն կենցաղային, այլև՝ քաղաքական աղբից ազատվելու համար է:
 Նիկոլից օր առաջ պետք է ազատվել, որովհետև աղբի տեղն աղբամանն է:
Մինչ մենք Նիկոլ ենք «տշում», ադրբեջանցիներն իրենց դիրքերն են ամրացնում, միջազգային հանրության համար միջոցառումներ են կազմակերպում խավիարանավթային փողերով:
Ալիևը հնչեցրել է հակահայկական թեզեր, կեղծիքներ հայերիս մասին, Արցախյան շարժման մասին, որին համարժեք արձագանք այդպես էլ ՀՀ կողմից չստացվեց:
Հերձենք Ալիևի հայտարարությունները.
Ալիևը հայտարարել է, թե՝ անգամ մինչ ուկրաինական դեպքերը, Մինսկի խմբի համանախագահների շրջանում շփոթվածություն կար առ այն, թե ինչ կարող են նրանք անել, քանզի Ադրբեջանն ինքնուրույն իրականացրել է «Մադրիդյան սկզբունքները»:
 Իրականում՝ Ադրբեջանը պատերազմ հրահրելով չէր կարող իրականացնել «Մադրիդյան սկզբունքները», որովհետև այդ սկզբունքները Չպատերազմի մասին էին, ոչ ռազմական կարգավորման մասին էին:
 Երբ Ալիևը հայտարարում է, թե ուկրաինական պատերազմից հետո ՄԽ-ն այլևս գործունյա չէր, հերթական սուտն է, որովհետև Ալիևն այնքան ուժեղ տղա չէ, որ այդ հարցը կարողանար լուծել, թեպետ ամբողջ կյանքում երազել է այդ մասին:
 Ալիևը կոչ է անում հայերիս զերծ մնալ ռևանշի փորձերից:
«Ռևանշ» բառն օգտագործում են նիկոլներն ու ալիևները:
 Այսինքն՝ մարդկանց, ովքեր մի քիչ թասիբ ունեն, մի քիչ արժանապատվություն ունեն, ասում են այս պատերազմը արդար չէր, Նիկոլն ու Ալիևը միասին անվանում են ռևանշիստներ:
Ալիևը՝ խոսելով «խաղաղության պայմանագրի» մասին, հայտարարել է, որ մի քանի շաբաթ առաջ Նիկոլի իշխանությունը համաձայնել է ադրբեջանական 5 կետերի հետ:
Այս իշխանությունը զրկել է Հայաստանին այդ պայմանների շուրջ բանակցելու, դրանք սակարկելու հնարավորությունից հայտարարելով, թե այդ կետերը «ընդունելի են, բայց...», մինչդեռ պետք է ասվեր՝ «ընդունելի կլինեն, եթե...»:
Ալիևը ցավոտ ճշմարտություն ասեց, որ Հայաստանը կորցրել է իր նպատակը:
 Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում փլվել են բարոյական արժեհամակարգերը, այն ամենը, ինչի հիման վրա մենք դաստիարակվել ենք ու պետություն կառուցել. երբ շենքից հանում ես ֆունդամենտը՝ հիմքը, այն փլվում է:
 Ալիևը նացիստական, ֆաշիստական հայտարարություններ է արել երեկ, ասելով՝ հայերը պետք է հրաժարվեն բանակը վերակառուցելուց, ավելի ուժեղ դառնալուց, և որ ամենասարսափելին է ՝ հինգ միլիոն բնակչություն ունենալու մտքից, այսինքն ՝ երեխա ունենալու մտքից, հայրենիք վերադառնալու մտքից:
 Սա աննախադաեպ ֆաշիստական հոխորտանք է, Հիտլերն էր այսպես պայքարում հրեաների դեմ:
 Ալիևը նաև ուշագրավ հայտարարություններ է արել՝ ապացուցելով մեր ասած ճշմարտությունները, օրինակ, Ադրբեջանը թանկով զենք էր գնում Ռուսաստանից, մինչդեռ Հայաստանը անվճար էր ստանում:
Այո, Սերժ Սարգսյանը, այդ մասին ասել է:
Ալիևը նաև կրկին անգամ խոստովանել է, որ Արևմուտքը ժամանակին՝ «Սերժի վախտ», իրեն պարտադրել է ճանաչել Արցախի անկախությունը, ինքնորոշման իրավունքը:
 Նիկոլը դիտավորյալ քանդեց բանակցային գործընթացը, Հայաստանին դարձրեց սխալ, մինչդեռ մինչ 2018-ը Հայաստանը աշխարհի աչքի առաջ ճիշտ էր, կառուցողական էր:
Քաղաքակիրթ Եվրոպան, որը պաշտոնական մակարդակով չկանգնեց հայերի կողքը 44-օրյա պատերազմի ժամանակ, հիմա էլ էներգակիրների խնդիր ունենալով, աչք է փակում Ալիևի բոլոր կոռուպցիոն գործարքների, հակաժողովրդավարական լինելու և այլնի վրա:
Ավտորիտար, կոռումպացված Ալիևին, ով եվրոպացիների հետ շատ լավ օգտագործում է իր գազային զենքը, ընդունում են ավելի լավ, քան թավշյա և ժողովրդավար Նիկոլին. ժողովրդավար լինելը հիմա ոչ մեկի «մանգոյին» չի:
Նիկոլն իր «քաղաքական գոյությամբ» սեղմում է մեր վզի շուրջ փաթաթած օղակը:
Խնդրում և պահանջում եմ միանալ վաղվա համաժողովրդական ընդվզմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել