Ի պատասխան ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում շրջանառվող տեղեկությունների, թե երեկ կեսգիշերին ԱԱԾ աշխատակիցների անվան տակ ինչ-որ անձինք փորձել են մուտք գործել «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի բնակարան, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ծառայությունը որևէ առնչություն չունի տվյալ միջադեպի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն:

«Միաժամանակ հորդորում ենք «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանին տվյալ դեպքի առնչությամբ հաղորդում ներկայացնել ՀՀ ոստիկանություն»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը ավելի վաղ հայտնել էր, որ կեսգիշերին ԱԱԾ աշխատակիցների անվան տակ ինչ-որ անձինք փորձել են մուտք գործել իր բնակարան:

 «Կեսգիշերին երևի երկու տղամարդ թակեցին իմ բնակարանի դուռը, ներկայացան ԱԱԾ աշխատակիցներ՝ հորդորելով  բացել բնակարանի դուռը, սակայն մերժվելուց հետո հեռացան»,-Tert.am-ի հետ զրույցում ասել էր Անժելա Թովմասյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել