Lurer.com-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ սահմանները որոշելիս պետք է հաշվի առնել բոլոր քարտեզները՝ ընդհուպ մինչև ԽՍՀՄ փլուզումը։

Այդ թվում՝ 1918 թվականի քարտեզները, որոնց համաձայն, ըստ Ալիևի, «Իրևանը (ՀՀ մայրաքաղաք Երևան - խմբ.) ու Զանգեզուրը (ՀՀ Սյունիքի մարզ - խմբ.) եղել են Ադրբեջանի կազմում»։

«Այնուհետև 1920 թվականի նոյեմբերին խորհրդային կառավարությունը որոշում կայացրեց Զանգեզուրը փոխանցել Հայաստանին», ասել է Ալիևը` խեղաթյուրելով պատմությունը։

«Սակայն այն ժամանակ այս տարածքը ոչ թե 42 կմ լայնություն ուներ, ինչպես հիմա, այլ ավելի նեղ էր։ Հայկական կողմը հետագայում կամայականորեն ընդլայնել է այս հատվածը», կարծում է նա։

«Մեր դիրքորոշումն այն է, որ մենք կդիտարկենք բոլոր քարտեզները՝ սկսած 1918 թվականից կամ ավելի վաղ՝ մինչև ԽՍՀՄ փլուզումը 1991 թվականին։ Դա կդառնա համատեղ աշխատանքային խմբի քննարկումների մաս»,- ասել է Ալիևը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել